Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՈՒիլյամ Քեմփբել, Սատոսի Օմուրա և Յույու Տու՝ Նոբելյան նոր մրցանակակիրներ

ՈՒիլյամ Քեմփբել, Սատոսի Օմուրա և Յույու Տու՝ Նոբելյան նոր մրցանակակիրներ
06.10.2015 | 11:19

Նոբելյան հանձնաժողովը հայտարարել է ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում 2015 թվականի դափնեկիրներին՝ ՈՒիլյամ Քեմփբել, Սատոսի Օմուրա և Յույու Տու: Նրանք մրցանակը կստանան մակաբույծների հարուցած վարակների և մալարիայի բուժման նոր մեթոդ բացահայտելու համար: Քեմփբելն ու Օմուրան մրցանակին կարժանանան մակաբույծ որդերի առաջացրած հիվանդությունների բուժման մեթոդի համար, իսկ Տուն՝ մալարիայի բուժման մեթոդի մշակման համար: Հաղթողների անունները հայտարարել է ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան հանձնաժողովի քարտուղար, գենետիկայի մասնագետ ՈՒրբան Լենդալը: Այս տարի բժշկության ոլորտի մրցանակին հավակնում էր 327 գիտնական, 57-ը՝ առաջին անգամ: Նոբելյան մրցանակակիրները ստանալու են 952 հազարական դոլար:

Դիտվել է՝ 2000

Մեկնաբանություններ